Բանիմացություն՝ արտադրված է Գերմանիայում
Մենք մասնագիտացած ենք ասիական մոդելների ավտոմեքենաների էլեկտրասարքերի և պահեստամասերի ոլորտում: Հաջողության հասնելու մեր բաղադրատոմսը բարձր որակն է՝ հենց դրա շնորհիվ է մեր ապրանքանիշը վայելում միջազգային ճանաչում:
Մեր որդեգրած բարձր ստանդարտներն ապահովում են նաև հաճախորդների սպասարկման բացառիկ որակը: Մեր 90 տարվա աշխատանքային փորձը մենք օգտագործում ենք Ձեզ աջակցելու համար՝ անհատական պեհեստային հայեցակարգեր ստեղծելու, տոնավաճառներ կազմակերպելու և հաճախորդների համար տարբեր միջոցառումներ անցկացնելու միջոցով:
.
Elparts հատուկ մասեր
ELPARTS
Առաջնային ընտրություն էլեկտրական սարքերի մասնագետների համար
Jakoparts պահեստամասեր
JAKOPARTS
Առաջնային ընտրություն ճապոնական և կորեական ավտոմեքենաների մասնագետների համար
Որակ և նորարարություն – կորպորատիվ սկզբունք, որը մենք երբեք չենք խախտում
Մեր նպատակն է հաճախորդներին մատակարարել անհրաժեշտ պահեստամասերը ճիշտ ժամանակին՝ միաժամանակ ապահովելով դրանց բարձր որակը: Սակայն մեր որակի ստանդարտները տարածվում են ոչ միայն մեր կողմից մատակարարվող արտադրանքի վրա: Ոչ պակաս կարևոր է նաև հուսալի սպասարկումը, Ձեր հարցերին պատասխանելու պատրաստակամությունը և անհրաժեշտ աջակցության տրամադրումը: Ձեր սպասելիքներն արդարացնելու համար, մենք անընդհատ զարգանում ենք՝ և կողմնորոշվում առաջատար օգտագործելով առաջադեմ տեխնոլոգիաները և համապատասխանում շուկայի անընդհատ փոփոխվող պահանջներին: Օրինակ, մենք վարում ենք պահեստամասերի տվյալների մանրամասն բազա, որոնք շարունակաբար համալրում և կարգավորում ենք: Մենք նաև մեզ դրսևորել ենք որպես հուսալի գործընկեր ավտոպահեստամասերի շուկայում՝ արդյունավետ լոգիստիկ համակարգեր կառուցելու միջոցով: Մեր արտադրանքների շարքերը և սպասարկման բարձր ստանդարտները ստացել են նաև միջազգային ճանաչում: Օրինակ, մենք ստացել ենք Որակի կառավարման եվրոպական հիմնադրամի (European Foundation for Quality Management — EFQM) «Եվրոպայում նվաճումների ճանաչում» (Recognised for Excellence in Europe) մրցանակը:
Հուսալի գործունեություն – հաջողության գրավական
Հուսալիությունը մեր հաջողության հիմնական գրավականն է: 95% մատակարարման պատրաստությունը երաշխավորում է մեր արտադրանքի մշտական հասանելիությունը և արագ մատակարարումը:
Իսկ մեր արդյունավետ լոգիստիկ գործընթացները և նորարարական արտադրանքները (օրինակ՝ SelectH2, ջրածնի արտահոսքի ընտրողական ցուցիչ) օգտակար կլինեն նաև Ձեր ընկերության համար: Մեր արտադրանքի առանձնահատկություններն են շահավետությունը, ամրությունը և շահագործման երկար ժամկետը: Մենք հպարտանում ենք մեր արտադրանքների և ծառայությունների որակով: Մեր հաճախորդները նույնպես գնահատում են մեր հուսալիությունը և երկար տարիներ պահպանում հավատարմություն: Մեր որակի համընդհանուր կառավարման համակարգը ստացել է Որակի կառավարման եվրոպական հիմնադրամի (European Foundation for Quality Management — EFQM) «Եվրոպայում նվաճումների ճանաչում» (Recognised for Excellence in Europe) մրցանակը: Դա մեր արժանիքների ճանաչման տրամաբանական արդյունքն է, որը հաստատում է մեր՝ ավտոպահեստամասերի ազատ շուկայում Եվրոպայի առաջատար ընկերություններից մեկի կարգավիճակը:
Համընդհանուր շարունակական կատարելագործում
Հուսալիությունը և վստահությունը նույնքան կարևոր են, որքան որակը, նորարարությունը և սպասարկման մակարդակը: Սակայն ոչ պակաս կարևոր են նաև մեր գործողությունները՝
Որակի համընդհանուր կառավարում
Herth+Buss ընկերությունում բարձր առաջնայնություն է տրվում ինչպես արտադրանքի, այնպես էլ գործընթացների որակի բարելավմանը: Այդ իսկ պատճառով մեր գործունեության հիմքում ընկած է որակի համընդհանուր կառավարման սկզբունքը բոլոր մակարդակներում՝ ընդհուպ մինչև բարձրաստիճան ղեկավարությունը: Նման մոտեցման համար մենք ստացել ենք Որակի կառավարման եվրոպական հիմնադրամի (European Foundation for Quality Management — EFQM) «Եվրոպայում նվաճումների ճանաչում» (Recognised for Excellence in Europe) մրցանակը:
Մեր որակի կառավարման համակարգը սերտիֆիկացված է ISO 9001-2008 և VDA 6.2 ստանդարտների համաձայն, ինչպես նաև ստուգված է Գերմանիայի ճանապարհային երթևեկության լիցենզավորման կանոնակարգին (StVZO) համապատասխանության առումով: Բացի այդ, մեր ռիսկերի կառավարման համակարգը նույնպես համապատասխանում է ISO 9001 ստանդարտին: Սակայն մեր որակի կառավարման համակարգի ամենաբարձր ճանաչումը Եվրոպական Միության կողմից տրված «Լիազորված տնտեսական օպերատոր» (Authorised Economic Operator) սերտիֆիկատն է: Մեր մատակարարները ընտրվում և գնահատվում են խիստ չափանիշների հիման վրա:
Միջազգային Մասնաճյուղեր

![]() |
Herth+Buss Fahrzeugteile GmbH & Co.KG Dieselstraße 2-4, 63150 Heusenstamm, Germany, info@herthundbuss.com |
![]() |
Herth+Buss Belgium Sprl Rue du Fisine, 5590 Achêne, Belgium sales.be@herthundbuss.com |
![]() |
Herth+Buss France SAS ZA - Portes du Vercors, 270 Rue Col de La Chau, 26300 Châteauneuf-sur-Isère, France sales.fr@herthundbuss.com |
![]() |
Herth+Buss Iberica S.L. C/A 44 Poligono de Areta 31620 Huarte Navarra, España sales.ibe@herthundbuss.com |
![]() |
Herth+Buss UK Ltd. Unit 1 Dreadnought Business Park DY5 4TP Brierley Hill, United Kingdom Sales.uk@herthundbuss.com |
Հետազոտություն+Մշակում = Պահեստամասերի մասնագիտական ընտրություն:
Համապատասխան պահեստամաս յուրաքանչյուր ավտոմեքենայի համար: Սա է մեր նպատակը: Այդ նպատակին հասնելու համար մենք մեզ տալիս ենք սկզբունքային հարց՝ «ո՞ր պահեստամասը ո՞ր ավտոմեքենային է համապատասխանում»: Ավտոմեքենաների մեր սեփական տվյալների բազան հետևողականորեն ստեղծելու և կատարելագործելու միջոցով մեզ հաջողվում է պատասխանել այդ հարցին՝ ելնելով մեր հաճախորդների շահերից: Մենք շարունակաբար համալրում և կառավարում ենք մեր տվյալների բազան, որպեսզի պահեստամասերի նույնականացումը մեր հաճախորդների համար լինի հնարավորինս պարզ:
Herth+Buss առցանց կատալոգը թարմացվում է ամեն ամիս և մեր հաճախորդներին թույլ է տալիս ընտրել ճիշտ պահեստամասեր TecDoc-ում և այլ համակարգերում՝ նույնիսկ նախքան հրապարակումը:
Մենք երաշխավորում ենք.
- Արտադրանքի մշտապես բարձր որակը
- Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավումը
- Ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործումը
- Գործընկերների և մատակարարների պարբերական գնահատումը և վերահսկողությունը
- Մեր գործընթացների շարունակական կատարելագործումը
- Ռեսուրսների խնայումը և շրջակա միջավայրի պաշտպանությունը

Imagebroschure (Brosch01ES)
Download 9.04 MB 1044 downloadsԳործընկերություն
Թիմային խաղ – առաջ՝ միասին
Մենք համոզված ենք, որ գործընկերությունը և համագործակցությունը օգնում են ինչպես ընկերությանը, այնպես էլ մարդկանց: Չէ՞ որ համագործակցությունը նշանակում է սովորելու և մշտապես զարգանալու պատրաստակամություն:
Այդ իսկ պատճառով մենք երկար տարիներ մասնակցում ենք տարբեր գործընկերական ծրագրերին և նախաձեռնություններին, ինչպիսիք են, օրինակ, TecAlliance-ը և «Որակը՝ ավելացված արժեք է» ծրագրերը:
TecAlliance
1996 թվականից մենք հանդիսանում ենք ավտոպահեստամասերի ազատ շուկայի առաջատար առցանց հարթակի՝ TecAlliance-ի գործընկերը, իսկ 2000 թվականից նաև՝ դրա բաժնետերը: Պատվերների, հասանելիության, առաքման ժամկետների և պահեստամասերի հաշվառման առումով ավելի լավ այլընտրանք չկա: Չէ՞ որ ցանկացած բիզնես գործընթացի հաջողության գրավականը հուսալի տվյալների բազա առկայությունն է:
Բացի այդ, մենք մասնակցում ենք այնպիսի գործընկերական ծրագրերի, ինչպիսիք են՝ Partslife, Nexus, VREI, ATR, Groupauto և Temot International-ը: Նման համագործակցությունները ոչ միայն նպաստում են մեր ընկերության հետագա զարգացմանը, այլ նաև ծառայում են ի շահ մեր հաճախորդների և վերջնական սպառողների:
Որակը՝ ավելացված արժեք է
Մենք հանդիսանում ենք «Որակը՝ ավելացված արժեք է» նախաձեռնության գործընկեր: Ավտոմոբիլային ոլորտում վերջերս հաճախակի առաջնորդվում են «ժլատության» սկզբունքով՝ սպառողները նախընտրում են տնտեսել վերանորոգման և պահեստամասերի արժեքի վրա: Սակայն նման մոտեցումը շրջահայաց չէ, քանի որ ավտոմեքենաների անսարքությունները զգալիորեն ավելացնում են ինչպես հաճախորդների, այնպես էլ արհեստանոցների ծախսերը:
Մի շարք հանրաճանաչ արտոդրողների հետ միասին մենք սահմանել ենք նպատակ, այն է՝ բիզնեսում առաջնահերթությունը տալ արտադրանքի բարձր որակին: Մենք քարոզում ենք ավտոմեքենաների վերանորոգման մոտեցումների վերաիմաստավորում՝ արտադրանքի որակը, անվտանգությունը և սպառողների բավարարվածությունը բարձրացնելու նպատակով: Կարևոր հարցերի, ռիսկերի և գործնական օրինակների մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ www.qualitaet-ist-mehrwert.de կայքից:
Սոցիալական պատասխանատվություն
Սոցիալական պատասխանատվության ավանդույթներ
Herth+Buss ընկերությունը տարիներ շարունակ մասնակցում է սոցիալական և բարեգործական նախագծերին: Մենք գիտակցում ենք մեր՝ խոշոր մասնավոր ընկերության սոցիալական պատասխանատվությունը և ուրախությամբ այն կիրառում ամենատարբեր նախաձեռնություններում: Ներքին բարեգործական նախաձեռնություններից բացի (օրինակ՝ Սուրբ Ծննդյան առթիվ), մենք ակտիվորեն ներգրավվում ենք նաև արտաքին բարեգործական հիմնադրամների գործունեությանը:
Օրինակ, մենք արդեն երկար տարիներ հանդիսանում ենք TEILEn e.V. բարեգործական նախագծի անդամ, ակտիվորեն աջակցում ենք կարիքավոր երեխաներին և հովանավորում ենք Դորտմունդի կիրառական գիտությունների և արվեստի համալսարանի մրցարշավի թիմը:
Ստորև ցանկանում ենք Ձեր ուշադրությանը ներկայացնել մեզ համար հոգեհարազատ որոշ նախագծեր, որոնց մենք մասնակցում ենք.
Կարիքավոր երեխաներին օգնության ծրագրեր Փիթեր Մեֆֆայի հիմնադրամից
2012 թվականից ի վեր ավտոպահեստամասերի և արհեստանոցների մատակարարման շուկայի մասնակիցների մեծ մասը ակտիվ մասնակցում է TEILEn e.V. բարեգործական ծրագրերին: Ավելի քան 60 հայտնի ընկերություններ միավորել են իրենց ջանքերը՝ տարբեր նախագծերի շրջանակներում ճանապարհներին երեխաների անվտանգությունը ապահովելու համար:
Մենք այդ ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպում ենք տարբեր հանգանակություններ: Օրինակ, ավելի քան 1 000 անկախ արհեստանոցների միջոցով մենք երեխաներին նվիրել ենք ավելի քան 35 000 պարագաներ, որոնք կօգնեն ապահովել նրանց ճանապարհային անվտանգությունը: Բացի այդ, նշված ծրագրի շրջանակներում վարորդներին տրամադրվել են ազդանշանային բաճկոններ, ապարանջաններ և հեծանվի ռեֆլեկտորներ: Այդպես մենք ձգտում ենք մեր ակտիվ մասնակցությունն ունենալ երեխաների ճանապարհային անվտանգության ապահովման գործում:
Բացի այդ, TEILEn e.V. միավորման միջոցով մենք աջակցություն ենք ցուցաբերում նաև այլ նախաձեռնություններին, ներառյալ F.A.Z.-Leser helfen հիմնադրամը և MMK Museum für Moderne Kunst in Frankfurt am Main ժամանակակից արվեստի թանգարանը:
Formula Student մրցումների հովանավորում
Արագությունը, գերազանց որակը և հուսալիությունը Herth+Buss ընկերությունը բնութագրող երեք հիմնական առանձնահատկություններն են: Դա նկատել են նաև Դորտմունդի կիրառական գիտությունների և արվեստի համալսարանի ուսանողները, որոնք դիմել են մեր օգնությանը: Նրանք հանդիսանում են մրցավազքային թիմի անդամ և միասին զբաղվում են Formula Student մրցումների համար սպորտային մեքենաների նախագծմամբ: Մինչ այս պահը նրանք նախագծել և կառուցել են ներքին այրման շարժիչով սպորտային ավտոմեքենա և էլեկտրական շարժիչով ավտոմեքենա: Մենք այդ թիմին մատակարարել ենք նման մեքենաների արտադրության և մոնտաժման համար անհրաժեշտ բաղադրամասեր:

Ընկերության պատմությունը
1925
Ֆիլիպ Հերտը և Յակոբ Բուսսը հիմնում են ընկերությունը Լանգենում


1928
Վիլհելմ Մեֆֆերտը ձեռք է բերում Herth+Buss ընկերության բոլոր բաժնետոմսերը
1961
Դոկտոր Ռայներ Դրևինգը ստանձնում է ընկերության ղեկավարությունը


1967
Herth+Buss ընկերության գլխամասային գրասենյակը տեղափոխվում է Հոյզենշտամ

1981
Գործարկվում է Nipparts արտադրանքների շարքը
Ճապոնական ավտոմեքենաների պահեստամասերը ներմուծվում են Եվրոպա

1992
Հոլգեր և Ռալֆ Դրևինգները ստանձնում են ընկերության ղեկավարությունը
2005
Ավտոմեքենաների էլեկտրասարքերը «վերագործարկվում են» Elparts և Heavyparts տեսականու տեսքով
Ներդրվում է R/F լոգիստիկ տեխնոլոգիան


2007
Շահագործման է հանձնվում նոր բազմահարկ պահեստը՝ 3 200 լրացուցիչ պալետային տեղով
2008/2009
Հիմնադրվում են Herth+Buss-ի ներկայացուցչությունները Ֆրանսիայում և Բելգիայում


2010
Կառուցվում է 1,400 մ² մակերեսով նոր գրասենյակ և ապրանքների ընդունման նոր տարածք՝ բեռնման 5 հարթակներով

2011
Իրականացվում է վերաբրենդավորում – մեկ ապրանքանիշ: Արտադրանքի երկու հզոր շարք:
Ընկերությանը շնորհվում է Լյուդվիգ Էրհարդի անվան մրցանակ

2013
Հիմնադրվում է Herth+Buss ընկերության ներկայացուցչությունը Միացյալ Թագավորությունում
Հետադարձ կապի ձև
*Պարտադիր դաշտեր
Herth+Buss Fahrzeugteile GmbH & Co. KG
Dieselstraße 2-4
63150 Heusenstamm
Germany