ELPARTS – Փոքրից մեծ՝ ողջ տեսականին:

Էլեկտրասարքեր I Տեղադրում I Գործիքներ I Լուսավորություն

JAKOPARTS –Լավագույնը Ասիական ավտոմեքենաների համար

Շարժիչ I Տրանսմիսիա I Արգելակման համակարգ I Հենասարք I Էլեկտրասարքեր I Գործիքներ

Մի նշան. Երկու ամենաուժեղ արտադրանքի տեսականին:

Փոքրից մեծ՝ ողջ տեսականին:

Էլեկտրասարքեր I Տեղադրում I Գործիքներ I Լուսավորություն
Ծրագրի ակնարկ

Մասնագիտական լուծում արհեստանոցների համար:

Ապշեցնող որակ: Elparts արտադրանքների շարքը պարունակում է ամենաբարձր որակի պահեստամասեր՝ թեթև մարդատար և բեռնատար ավտոմեքենաների համար: Մենք կլինենք ավտոմեքենաների համար նախատեսված էլեկտրասարքերի Ձեր հուսալի մատակարարը՝ Ձեր կարիքներից անկախ:
 Ապրանքների մեր համապարփակ տեսականին պարունակում է ավելի քան 6 200 ունիվերսալ պահեստամաս և ավելի քան 3 000 պահեստամաս որոշակի մոդելների համար: Ավտոմեքենաների 666 000 կապերը թույլ են տալիս ճշգրիտ կերպով ընտրել անհրաժեշտ պահեստամասը:

Մենք առաջարկում ենք.

  • Ավելի քան 6 200 ունիվերսալ պահեստամաս
  • Ավելի քան 3 000 պահեստամաս որոշակի մոդելների համար՝ 666 000 կապերով
  • Լայն ընտրանի՝ բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
  • Պահեստամասերի բացարձակապես ճշգրիտ նույնականացում
  • Մասնագիտացված լուծումներ՝ ավելի քան 90 տարվա աշխատանքային փորձի շնորհիվ

Լավագույնը Ասիական ավտոմեքենաների համար

Շարժիչ I Տրանսմիսիա I Արգելակման համակարգ I Հենասարք I Էլեկտրասարքեր I Գործիքներ
Ծրագրի ակնարկ

Ավտոմեքենաների պահեստամասերի մասնագետ Հեռավոր Արևելքից

Եթե Ձեզ անհրաժեշտ է ճապոնական և կորեական ավտոմեքենաների մոդելների մասնագետ, ապա ընտրեք Herth+Buss ընկերությունը, որն այդ ոլորտում իսկական «ծանր քաշային է»: Jakoparts արտադրանքների շարքը պարունակում է ավելի քան 18 500 պահեստամաս, ինչի շնորհիվ Դուք կկարողանաք ոչ միայն ձեռք բերել ամենանոր պահեստամասերը, այն նաև օգտվել ասիական ավտոմեքենաների շուկայում ունեցած մեր բազմամյա փորձից: Մեր խորը մասնագիտացման և ամբողջական տվյալների բազա շնորհիվ Դուք կարող եք համոզված լինել, որ Ձեզ անհրաժեշտ պահեստամասերը (նույնիսկ ավտոմեքենաների ամենանոր մոդելների համար) կգտնվեն և կմատակարարվեն հնարավորինս կարճ ժամկետներում: Նման որակ կարող է ապահովել միայն Գերմանիայի թիվ 1 ընկերությունը:

 

Մենք առաջարկում ենք.

  • Ավելի քան 18 500 պահեստամաս որոշակի մոդելների համար՝ 260 000 կապերով
  • Պահեստամասերի բացարձակապես ճշգրիտ նույնականացում
  • Բարձր որակ՝ նույնիսկ ամենանոր մոդելների համար
  • Արագ մատակարարում Գերմանիայի թիվ 1 ընկերությունից
Herth+Buss ընկերությունը հիմնադրվել է 1925 թվականին և իր գործունեության հենց սկզբից մասնագիտացել է ավտոմեքենաների պահեստամասերի ոլորտում: Այսօր Herth+Buss-ն ավտոպահեստամասերի ազատ շուկայում գործող անկախ, գլոբալ, մասնավոր ընկերություն է, որն առաջարկում է ավելի քան 27 700 բրենդային ավտոպահեստամասեր: Մեր առաքելությունն է Ձեր ավտոմեքենայի բարձրորակ պահեստամասերի արագ և հուսալի մատակարարումը՝ ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում:
Կորպորատիվ տեսահոլովակ

Առցանց կատալոգ

Թեթև մարդատար ավտոմեքենաներ | Ֆուրգոններ | Բեռնատար ավտոմեքենաներ | Ունիվերսալ պահեստամասեր

Մեր շարունակաբար ընդարձակում և բարելավում ենք մեր առցանց կատալոգը: Elparts և Jakoparts արտադրանքների շարքը պարունակում է ավելի քան 27 700 ապրանք, ինչի շնորհիվ Դուք կարող եք Herth+Buss-ում հեշտությամբ գտնել Ձեզ անհրաժեշտ պահեստամասը:

 

Ապրանքի որոնում

Հետադարձ կապի ձև

5 + 12 =

 

*Պարտադիր դաշտեր/em>

 

Herth+Buss Fahrzeugteile GmbH & Co. KG
Dieselstraße 2-4
63150 Heusenstamm
Germany

+49 (0)6104-608-0
info@herthundbuss.com