Jakoparts

Շարժիչ I Տրանսմիսիա I Արգելակման համակարգ I Հենասարք I Էլեկտրասարքեր I Գործիքներ

Լավագույնը Ասիական ավտոմեքենաների համար

Մենք մասնագիտացած են ճապոնական և կորեական ավտոմեքենաների վրա: Մեր Jakoparts պահեստամասերի շարքը, որը հիմնված է «առաջինը շուկայում» սկզբունքի վրա, իսկական «ծանր քաշային է»: Հենց դրա շնորհիվ ենք մենք միշտ հանդիսանում թիվ մեկ ընտրությունը: Passt immer!

Ապրանքի տեսականու բրոշյուր

Շարժիչ

Փոկեր | Խտարարներ | Զտիչներ | Հովացման համակարգ | Վառելիքային համակարգ
Առցանց կատալոգ

Պահեստամասեր շարժիչի համար – որպեսզի ամեն ինչ պտտվի ինչպես հարկն է

Շարժիչը ցանկացած ավտոմեքենայի բաբախող սիրտն է: Ուստի չափազանց կարևոր է ապահովել դրա մաշվող մասերի չափազանց բարձր որակը: Չէ՞ որ շարժիչի և տարբեր հանգույցների աշխատանքը, ինչպես նաև ուղևորների անվտանգությունը մեծապես կախված է տրանսմիսիայի կայունությունից: Մասնավորապես, շարժաբեր փոկերը ենթարկվում են ահռելի մեխանիկական, քիմիական և ջերմային ազդեցության: Զտիչները և խտարարները նույնպես պատկանում են անվտանգության տեսանկյունից կարևոր պահեստամասերի դասին, որոնք ենթարկվում են բարձր մաշվածության աշխատանքային բեռնվածքի բարձրացման դեպքում: Դրանց հուսալի աշխատանքն ապահովելու նպատակով մեր արտադրանքը բավարարում է ժամանակակից շարժաբեր համակարգերին ներկայացվող ամենախիստ պահանջները:

Jakoparts արտադրանքների շարքը առաջարկում է ամենաբարձր որակի վկայագրված պահեստամասեր և արագամաշ դետալներ:

Փոկեր

Խտարարներ

Զտիչներ

Հովացման համակարգ

Վառելիքային համակարգ

Տրանսմիսիա

Տրանսմիսիայի պահեստամասեր | Կցորդիչի բաղադրիչներ
Առցանց կատալոգ

Պահեստամասեր տրանսմիսիայի համար – շարժումն ապահովող «մկաններ»

Կցորդման ագույցը ապահովում է մեքենայի սահուն աշխատանքը՝ պտտող մոմենտը փոխհաղորդման համակարգին փոխանցելու միջոցով: Մասնավորապես, այն ապահովում է գործարկումը և քարշը: Տրանսմիսիայի համակարգի բաղադրիչները բնականաբար ահռելի ուժի ազդեցության են ենթարկվում: Այդպես, կցորդման սկավառակը և սեղմիչ սկավառակը պտտման արագությունը համապատասխանեցնում են անշարժ ռեդուկտորին: Նման բեռնվածքներին դիմանալու և հարմարավետ երթևեկություն ապահովելու համար, Jakoparts արտադրանքների շարքը պարունակում է չափազանց ամուր պահեստամասեր, որոնք դիմանում են նման մշտական բեռնվածքին և գերազանց համապատասխանում՝ դետալների ճշգրիտ տեղակայման շնորհիվ:

 

Տրանսմիսիայի պահեստամասեր

Կցորդիչի բաղադրիչներ

Արգելակման համակարգ

Սկավառակային արգելակ | Թմբուկային արգելակ | Հիդրավլիկ արգելակային համակարգ | Կայանման արգելակ
Առցանց կատալոգ

Արգելակեք ամենը – Պահեստամասեր արգելակների համար

Արգելակում ամբողջ ուժով: Արգելակը ցանկացած ավտոմեքենայի անվտանգության համակարգի ամենակարևոր բաղադրիչն է: Շարժիչների հզորությունների ավելացման պատճառով արգելակման համակարգերը ենթարկվում են ավելի մեծ ազդեցության: Մենք ունենք արգելակման սկավառակներ արտադրողի կարգավիճակ, ուստի կրում ենք համարժեք պատասխանատվություն: Այդ իսկ պատճառով, արգելակման համակարգերի մեր պահեստամասերի մեծ մասը բավարարում է ECE-R90 ստանդարտի սերտիֆիկացման ամենախիստ պահանջները, ինչը նշանակում է, որ մեզանից ձեռք բերվող պահեստամասերի որակը չի զիջում սարքավորման հիմնական արտադրողի կողմից առաջարկվող որակին: Քանի որ ECE նշանը համարվում է որակի երաշխիք, մեր արտադրանքը ամեն օր ստանում է նորանոր սերտիֆիկատներ:

ECE-R90 ստանդարտ

  • Սեղմման և կտրման ամրություն
  • Արագության նկատմամբ զգայունություն
  • Պահեստամասի վրա նշված, E տառով սկսվող հսկիչ համարները պետք է միշտ հստակ տեսանելի լինեն
  • Հերմետիկ փաթեթավորում
  • Փաթեթավորման վրա պետք է նշված լինեն ավտոմեքենաները, որոնց հետ համատեղելի են արգելակման կոճղակները

Սկավառակային արգելակ

Produkte_Bremse_Kacheln_02_web

Թմբուկային արգելակ

Հիդրավլիկ արգելակային համակարգ

Կայանման արգելակ

ենասարք

ենասարքի մասեր | Ղեկային կառավարման համակարգի բաղադրիչներ | Անիվի առանցքակալների Անվակունդի

 

Առցանց կատալոգ

Ամենը կախված է դրանցից – պահեստամասեր կախոցի համար

Կախոցի և ղեկային կառավարման համակարգի բաղադրիչները կրում են ավտոմեքենայի ողջ քաշը: Արագ շրջադարձ կատարելիս այդ բեռնվածքը կարող է զգալիորեն աճել: Այնպես որ, չնայած փոքր չափերի, անիվի առանցքակալները պետք է կարողանան դիմանալ բեռնվածքի զգալի փոփոխություններին: Ընդ որում, շահագործման ընթացքում դրանք ենթարկվում են նաև անբարենպաստ եղանակային պայմանների (օրինակ՝ չափազանց ցածր կամ բարձր ջերմաստիճանների) ազդեցության: Jakoparts արտադրանքների շարքը պարունակում է լավագույն պահեստամասերը, որոնք կարող են դիմանալ այդ ուժերի ազդեցությանը: Ավելին՝ մեր կողմից առաջարկվող ծառայությունները ներառում են նաև այդ բաղադրիչների մասնագիտական մոնտաժման դասընթացներ ավտոարհեստանոցների աշխատակիցների համար:

Սկավառակային արգելակ

Թմբուկային արգելակ

Հիդրավլիկ արգելակային համակարգ

Կայանման արգելակ

Էլեկտրասարքեր

Մեկնարկիչներ + Գեներատորներ | Վառոցքի համակարգ | Շիկացման վառոցք | Անջատիչներ | Գործարկիչներ և տվիչներ

 

Առցանց կատալոգ

Լրիվ հզորություն – Պահեստամասեր ավտոմեքենաների էլեկտրասարքերի համար

Մենք չենք քայլում նորագույն տեխնոլոգիաների հետ համընթաց՝ մենք դրանցից առաջ ենք անցնում: Մենք գիտակցում ենք էլեկտրական սարքերի կարևորությունը ժամանակակից ավտոմեքենաներում: Նման համակարգերը կարգավորում են վարորդի հետ հաղորդակցությունը և պետք է բավարարեն ամենախիստ պահանջները, օրինակ՝ դիմանան բարձր ջերմաստիճաններին և կապակցված գործիքների շարունակաբար աճող հզորությանը: Jakoparts արտադրանքների շարքում պարունակվում են ամենաբարձր որակի և ճշգրտության պահեստամասեր, որոնց կարելի է վստահել ցանկացած իրավիճակում: Դրա շնորհիվ էլեկտրական սարքերը ավտոմեքենայի աքիլեսյան գարշապարից վերածվում են հուսալի ուղեկցի:

Մեկնարկիչներ + Գեներատորներ

Վառոցքի համակարգ

Շիկացման վառոցք

Անջատիչներ

Գործարկիչներ և տվիչներ

Գործիքներ

Մշակման և մոնտաժման միջոցներ

 

Առցանց կատալոգ

Բազմաֆունկցիոնալ մասնագիտական գործիքներ - ավտոարհեստանոցներում ամենօրյա օգտագործման համար

Օգտակար և հուսալի՝ բոլոր իմաստներով: Մենք գիտենք, որ գերազանց սպասարկումը պարզապես պահեստամասերի փոխարինումով չի սահմանափակվում: Ինչպես հաճախորդների, այնպես էլ արհեստանոցի աշխատակիցների համար շատ կարևոր են նաև արհեստանոցի աշխատանքային գործընթացների արդյունավետ իրականացմանը նպաստող գործիքները: Մեր որակի բարձր ստանդարտները երաշխավորում են

Մշակման և մոնտաժման միջոցներ