ՀՏՀ
Որտե՞ղից կարող եմ ձեռք բերել Herth+Buss ընկերության ապրանքները
Որպես վերջնական սպառող մեր ապրանքները կարող եք ձեռք բերել մեծածախ վաճառքի կետերում։ Մեր տեսականին վաճառող խանութները կարող եք գտնել այստեղ՝ վաճառքի ներկայացուցիչների որոնում։
Եթե մեծածախ վաճառող եք և հետաքրքրված եք մեր ապրանքներով, կարող եք մեր արտաքին կապերի բաժնի միջոցով հանդիպում նշանակել։ Կապ հաստատել։
Առաքման ի՞նչ ժամկետներ և առկայության ինչ պայմաններ ունի Herth+Buss ընկերությունը
Մեր արդյունավետ ու հաճախորդակենտրոն գործընթացների շնորհիվ մենք երաշխավորում ենք առաքումների բարձր հուսալիություն, և յուրաքանչյուր ապրանք առաքմանը պատրաստ լինելու բարձր աստիճան ունի։
- Մեր ծրագրով առաջարկում ենք 95 տոկոս առկայություն
- տեղական պատվերներ. Շտապ պատվերներ մինչև ժամը 17։30-ը
- Բացթողումը մինչև հաջորդ առավոտվա ժամը 8։00-ը*
- միջազգային պատվերներ. Առաքումները հնարավոր են 48 ժամվա ընթացքում
* Ֆրանսիայի պատվերներ. շտապ պատվերներ մինչև ժամը 18։00-ն և համապատասխանաբար ժամը 17։00-ն (ուրբ.), առաքումը մինչև հաջորդ օրվա ժամը 12։00-ն, առաքումներ 2-ից 4 ժամվա ընթացքում այն ապրանքների համար, որոնք առկա են տարածաշրջանային գործընկերների պահեստներում։
Ես ունեմ տեղադրման հետ կապված հարց կամ խնդիր, ո՞վ կարող է օգնել ինձ
Herth+Buss ընկերության տեխնիկական թիմը սիրով կօգնի ձեզ, մասնավորապես՝ կաջակցի դիագնոստիկ սարքերի և փորձարկման սարքերի հետ կապված հարցերում։
Տեխնիկական թիմի հետ կարող եք կապվել երկուշաբթիից ուրբաթ, ժամը 8։00-ից 17։00-ն՝ 06104-608-250 հեռախոսահամարով։
Ես ցանկանում եմ ապրանքի վերաբերյալ խորհրդատվություն ստանալ, ո՞ւմ պետք է դիմել
Մենք սիրով խորհրդատվություն կտրամադրենք ձեզ հեռախոսով կամ անմիջապես տեղում՝ մեր շրջիկ արհեստանոցային գործակալի միջոցով։ Մեր շրջիկ արհեստանոցային գործակալը սիրով կայցելի ձեզ Գերմանիայի տարածքում ու ձեզ կներկայացնի մեր ապրանքների լայն տեսականին։
Ես ցանկանում եմ ապրանք վերադարձնել, ի՞նչ պետք է անեմ
Որպես կանոն ապրանքի վերադարձման առաջին կետը այն մեծածախ վաճառքի կետն է, որտեղից ապրանքը գնվել է։
Դուք մեծածախ վաճառող եք և ցանկանում եք մեզ որևէ բա՞ն վերադարձնել։
Դրա համար խնդրում ենք լրացնել ապրանքի վերադարձի ձևը և ուղարկել այն info@herthundbuss.com էլ. փոստի հասցեին։ Մեր պատասխանատու աշխատակիցը կապ կհաստատի ձեզ հետ։
Ստորև ներկայացվող պայմանները հիմնականում գործում են Herth+Buss ընկերության բոլոր ապրանքների վերադարձի համար՝ հետևյալ բացառություններով.
ա) ոչ ճիշտ առաքում (սխալ առաքում)
բ) կիսատ առաքում (քանակային սխալ)
գ) արտաքին վնասմամբ մասերի առաքում (տեղափոխումից առաջացած վնասներ)
դ) ոչ սարքին մասի առաքում (երաշխիքային սպասարկման դեպք)
Վերոնշյալ բացառությունների համար գործում է հետևյալը.
- Սխալ առաքումների կամ քանակային սխալների հետ կապված բողոքները պետք է գրավոր ներկայացվեն մեզ անհապաղ, սակայն ապրանքն ստանալուց հետո ամենաուշը 10 օրվա ընթացքում։ Նման բողոքների մասին ժամանակին չհաղորդելու դեպքում առաքումը համարվում է թույլատրված։ Ապրանքի վերադարձի ձևը պետք է լրացնել ամբողջությամբ և կցել ուղարկվող ապրանքին։
- Տեղափոխումից առաջացող վնասների դեպքում գործում են տեղափոխումից առաջացող վնասների մեր կանոնները։
- Երաշխիքային սպասարկման դեպքերի համար գործում են երաշխիքային սպասարկման կանոնները։
Ես բողոք ունեմ, ի՞նչ պետք է անեմ
Որպես կանոն բողոքի ներկայացման առաջին կետը այն մեծածախ վաճառքի կետն է, որտեղից ապրանքը գնվել է։
Դուք մեծածախ վաճառող եք և ցանկանում եք մեզ որևէ բա՞նի վերաբերյալ բողոք ներկայացնել։
Խնդրում ենք լրացնել երաշխիքային սպասարկման ձևը և ուղարկել այն info@herthundbuss.com էլ. փոստի հասցեին։ Մեր պատասխանատու աշխատակիցը կապ կհաստատի ձեզ հետ։
- Ուղարկված յուրաքանչյուր մասի հետ, որի համար բողոք է ներկայացվում, պետք է կցել երաշխիքային սպասարկման լիարժեք լրացրած դիմումը։ Եթե բացակայեն կարևոր տվյալներ, այդ տվյալները փաստաթղթերով ստուգելու հնարավորություն չլինի, կամ դրանք չհամապատասխանեն փաստերին, երաշխիքային սպասարկման դիմումը ենթակա է մերժման՝ առանց տեխնիկական ստուգման։
- Ուշացումով ներկայացվող փաստաթղթերը կամ ուղղումներն այլևս չեն կարող հաշվի առնվել։
- Երաշխիքային սպասարկման դիմումը բողոքարկվող մասի հետ միասին պետք է ներկայացնել վնասն ի հայտ գալուց հետո 10 օրվա ընթացքում։
- Բողոքման ենթակա ապրանքները պետք է ուղարկվեն մեզ։
- Տեղադրման և ապատեղադրման ծախսերը փոխհատուցվում են ըստ արտադրողի և DAT (Deutsche Automobil Treuhand GmbH) կազմակերպության ցուցումների՝ չաշխատելու օրվա անդորրագրի բնօրինակի ներկայացման դեպքում։ Ժամային հաշվարկի դրույքը փոխհատուցվում է ժամը 55,0 եվրո։ Եթե առաջինը տեղադրող արհեստանոցն ինքը չի վերացնում վնասը, ծախսերի նախահաշվի հիման վրա կատարվում է վերանորոգման ծախսերի հաշվարկ։ Ծախսերը փոխհատուցվում են առանց ԱԱՀ-ի։ Պարտադիր պետք է ներկայացնել առաջին տեղադրման հաշիվ-ապրանքագիրը։
- Դիագնոստիկայի ենթակա ապրանքների դեպքում անհրաժեշտ է խնդիրների գրանցման պահոցի արձանագրությունը չաշխատելու օրվա համար։ Ավտոմեքենայի պարամետրերի չափման դեպքում անհրաժեշտ է կցել վերանորոգման օրվա պարամետրերի չափման արձանագրությունը։
- Նախապես առաջարկված անկանխիկ դրամական միջոցները մերժումից հետո կարող են հետ վերցվել արտադրողի կողմից։
- Երաշխիքային սպասարկման պահանջները 24 ամիս անց ուժը կորցնում են՝ սկսած առաքված մասի հաշիվ-ապրանքագրի ամսաթվից։
- Քարշակման ծախսերը փոխհատուցվում են մինչև 100,00 եվրո (մինչև մոտակա արհեստանոցը)։ Երաշխիքային պարտավորությունն իրականացվում է մեր ընտրությամբ բողոքի առարկա մասի թերությունը վերացնելու կամ անկանխիկ փոխհատուցում տրամադրելու միջոցով։
Երաշխիքն ուժը կորցնում է, եթե.
- առաքման առարկան օտար անձի կողմից կամ օտար ծագման մասի տեղադրմամբ փոփոխվել է
- օրենքով սահմանված կամ մեր կամ մեր մատակարարների կողմից տեղադրման և մշակման վերաբերյալ հրապարակված ցուցումները չեն պահպանվել
- առաքման առարկան ունի բնական մաշվածություն
- կատարվել է կանոններին չհամապատասխանող տեղադրում, սխալ ձևով օգտագործում կամ ոչ լիարժեք տեխսպասարկում
- թերությունը նկատվել է հենց գնման ժամանակ։
Գեներատորի և գործարկող սարքի ստուգում.
Herth+Buss TestCenter-ի օգնությամբ արտաքին ստուգումները դուրս են գալիս, ինչն իր հերթին մեծացնում է երաշխիքային սպասարկման աշխատանքների արագությունը։ Բացի այդ, մենք այժմ հնարավորություն ունենք երաշխիքային սպասարկման աշխատանքների ընթացքում կազմել ու հաճախորդներին ներկայացնել ստուգման մասին հաշվետվություններ, որպեսզի երկու գործընկերներն էլ կարողանան ավելի ապահով ու վստահությամբ լի հիմքով համագործակցել։
Իմ ապրանքը վնասված է եկել
Herth+Buss-ի կողմից առաքված ապրանքի տեղափոխման ժամանակ առաջացած վնասների վերացման համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալին։ Եթե առաքումները կատարվում են առաքման ծառայության կամ բեռնափոխադրման կազմակերպության միջոցով, տեղափոխումից առաջացող վնասների վերացումը կատարվում է Herth+Buss-ի կողմից՝ հետևյալ պայմանների ապահովման պարագայում.
Ընդունման պահին պետք է անմիջապես ստուգել յուրաքանչյուր առաքանու փաթեթավորման լիարժեքությունը, արտաքինից նկատելի վնասվածքները պետք է հաստատի առաքիչը (լուսարձակները կամ հետևի լույսերը անմիջապես պետք է հանել փաթեթավորումից)։
Ամեն դեպքում առաքված մասերի տեղափոխման հետևանքով առաջացած վնասների մասին պետք է գրավոր հաղորդել առաքումն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում։ Տեղափոխումից առաջացած վնասները, որոնց մասին հաղորդվել է ուշացումով կամ չի հաղորդվել, չե՛ն կարող փոխհատուցվել։
Թերությունների հաղորդման համար անհրաժեշտ է ամբողջությամբ լրացնել Ապրանքի վերադարձի ձևը և բողոքվող ապրանքի հետ կցել առաքման տեղեկանքի պատճենը։
Ես հետաքրքրված եմ ապրանքի մասին ուսուցմամբ
Ո՞րտեղ է տեղի ունենալու հաջորդ ուսուցումը։
Մեր մեծածախ վաճառողները պարբերաբար կազմակերպում են ուսուցումներ արհեստանոցների համար, որոնց ընթացքում մեր շրջիկ արհեստանոցային գործակալը տեղում անցկացնում է թեմատիկ դասընթաց։ Հաջորդ ուսուցումների անցկացման օրերի և թեմաների մասին կիմանաք ձեր տեղի մեծածախ վաճառողից։
Արդյո՞ք Herth+Buss-ում ես կստանամ գործարանային որակով պահեստամասեր
Այո, թե՛ ապրանքների, թե՛ գործընթացների որակի լավարկումը մեզ մոտ թիվ մեկ առաջնահերթությունն է։ Այդ պատճառով մեր աշխատանքի հիմքում ներդրել ենք որակի ամբողջական կառավարում։
Մենք ունենք ISO 9001:2008 և VDA 6.2 հավաստագիր, ինչպես նաև անցել ենք ստուգում տրանսպորտային միջոցները փողոցային երթևեկության համար թույլատրող հրահանգի համաձայն։ Բացի այդ, իրականացվում է ռիսկերի կառավարում ISO 9001 ստանդարտի համաձայն։ Որակի կառավարումը լրացվում է նորարարության պրոֆեսիոնալ կառավարմամբ։ Ի դեպ, հավաստագրված են նաև գրեթե մեր բոլոր մատակարարները։
Ներբեռնելու համար մեր հավաստագրերը կարող եք գտնել այստեղ։
Ես ցանկանում եմ վերադարձնել փաթեթավորման նյութը և արհեստանոցի թափոնները, ի՞նչ պետք է անեմ
Մենք մասնակցում ենք թափոնների հեռացման PARTSLIFE ծրագրին։ Շրջանաձև տնտեսության և թափոնների կառավարման մասին օրենքի շրջանակում այսպես կոչված փաթեթավորման հրահանգով կարգավորվում է այն, որ ապրանքների արտադրողները և դիստրիբյուտորները նույնպես պետք է պատասխանատու լինեն վաճառքից հետո գոյացող փաթեթավորման թափոնների հեռացման համար։ Այդ նպատակով արտադրողները և դիստրիբյուտորները պետք է ստանձնեն առաջացող ծախսերը և ներկայացնեն ապացույց փաստացի հեռացված քանակների մասին։
Մանրամասն տեղեկությունների դիմեք ուղիղ Partslife ծրագրին.